Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա

Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա

«Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա»։

Այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում՝ Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հենց ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է:

Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում: Կարող ենք հպարտանալ այն արդյունքներով, որոնք Հայաստանի Հանրապետությունն ունի 2022թ․ սկսած ռազմարդյունաբերական համալիրում արված շուրջ 170 մլրդ դրամի ներդրումների արդյունքում»,- հավելել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում