Եթե Շուշին ձեր տեսակետից դժգույն չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը «Գոլդեն Փելիս»-ը Մոնումենտում չէր կառուցի. Փաշինյան

«Եթե Շուշին ձեր տեսակետից դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն Փելիս» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան դիտարկմանը, թե «լսել էր, որ կան դժբախտ ու դժգույն քաղաքներ, լճեր ու սարեր, որ մեզ պետք չեն, բայց չգիտեր, որ կան գյուղամիջյան ճանապարհներ, որոնք հարցականի տակ են»:
«Բա տանեիք այնտեղ կառուցեիք, Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք մի հյուրանոց էլ կառուցեիք Ոսկեպարում, երկու հատ էլ՝ Կիրանցում, էդ ճանապարհների երկայնքով կառուցեիք ձեր ավտոսալոնները: Խնդիրը տան մասին չէ, խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է: Այն, ինչը ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածք է, կներեք, ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես ՀՀ այսօրվա վարչապետն եմ:
Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխել պատմական Հայաստան: Ձեր քաղաքական ուժը ունի բավարար ֆինանսական ներուժ, գնացեք հյուրանոց, հյուրատուն կառուցեք: Ձեր հարցը ավելի շատ էմոցիոնալ էր, եկեք բովանդակային քննարկենք: Մենք չենք խոսում ճանապարհը կառուցելու մասին, մենք խոսում ենք ՀՀ սահմանը դելիմիտացնելու մասին»,- նշեց Փաշինյանը:
Կարծիքներ