Լեհաստանի փոխվարչապետն առաջարկել Է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնել Ուկրաինայում

Լեհաստանի փոխվարչապետն առաջարկել Է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնել Ուկրաինայում

 Լեհաստանի փոխվարչապետ, լեհական «Իրավունք եւ արդարություն» կառավարող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին այն կարծիքին Է, որ Ուկրաինայում իրադրությունը կարգավորելու համար պետք Է իրականացվի ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես գտնում եմ, որ անհրաժեշտ Է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ունենալ, կամ, հնարավոր Է, որեւԷ ավելի լայն միջազգային կառույց:

Բայց առաքելություն, որը կկարողանա պաշտպանել իրեն, եւ որը կգործի Ուկրաինայի տարածքում»,-հայտարարել Է Կաչինսկին մամուլի ասուլիսում՝ ամփոփելով եվրոպացի քաղաքական գործիչների հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Կիեւում կայացած հանդիպման արդյունքները: Նա հավելել Է, որ «դա լինելու առաքելություն, որը ձգտելու Է խաղաղության, հումանիտար օգնության ցուցաբերում, բայց միեւնույն ժամանակ այն նաեւ կպաշտպանվի համապատասխան ուժերով, զինված ուժերով»:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի եւ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի մասնակցությամբ պատվիրակությունն այցով նախօրյակին գնացքով ժամանել Է Կիեւ: Ուղեւորության գաղափարը համաձայնեցվել Է անցած շաբաթ Վերսալում տեղի ունեցած ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողովում: Այդ մասին հայտնել Է Լեհաստանի վարչապետի օգնական Միխալ Դվորչիկը: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել Է, որ Բրյուսելն այցի կապակցությամբ ոչ մի «պաշտոնական մանդատ» չի տվել: Զելենսկին այցը որակել Է «խիզախ ճիշտ քայլ» եւ այցելուներին շնորհակալություն Է հայտնել Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում