Ալեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին․ քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա օրակարգի ընթացիկ հարցերին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։
Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ կապերին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին։


Կարծիքներ