Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր․ վարչապետ
Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո։
«Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ոլորտում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցության և արդեն երեք տարի շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժությունների՝ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն կնպաստեն մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,– հայտարարել է վարչապետը։
Վարչապետը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ արտաքին ռազմական վաճառքի ծրագրի շրջանակում իրականացված այս գործարքը հիմք կդառնա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար։


Կարծիքներ