Սեուլը Փհենյանին հորդորել Է նոր տարին սկսել դեպի երկխոսություն եւ համագործակցություն տանող քայլից

Սեուլը Փհենյանին հորդորել Է նոր տարին սկսել դեպի երկխոսություն եւ համագործակցություն տանող քայլից

Երկու Կորեաների միավորման գործերի նախարարությունը հորդորել Է ԿԺԴՀ-ին՝ նոր տարին սկսել դեպի երկխոսություն եւ համագործակցություն տանող քայլից: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Մենք հուսով ենք, որ Հյուսիսային Կորեան նոր տարին կսկսի՝ դռները բացելով միջազգային հանրակցության հետ երկխոսության համար եւ մեկ քայլ առաջ կանի փոխգործակցության ու համագործակցության նպատակով»,- հայտարարել Է երկու Կորեաների միավորման գործերի նախարարության ներկայացուցիչ Լի Չոն Չուն՝ հանես գալով մամուլի համար կանոնավոր անցկացվող ճեպազրույցում: Նշվում Է, որ այս հայտարարությունն արվել Է ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստի նախաշեմին, որը պետք Է կայանա «դեկտեմբերի վերջին տասնօրյակում»:

Դրանում, ԿԺԴՀ-ի պետական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, պլանավորվում Է «քննարկել եւ որոշում ընդունել նոր տարում աշխատանքի պլանների մասին»: Սովորաբար նման նիստն անցկացվում Է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ: Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային բանակցությունները փակուղի են մտել 2019 թվականին Հանոյում տեղի ունեցած գագաթնաժողովի ձախողումից հետո: Փհենյանն առաջվա պես չի արձագանքում բանակցությունների շուրջ առաջարկությանը, Վաշինգտոնից պահանջելով՝ նախ հրաժարվել «երկակի ստանդարտներից» ու «թշնամական քաղաքականությունից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում