Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Մոլդովայում ֆերմերներն իշխանություններից պահանջում են անհապաղ հանձնաժողովներ ստեղծել՝ երաշտի վնասը գնահատելու նպատակով։
«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին նշվում է «Ֆերմերների ուժը» ասոցիացիայի կողմից ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։
Ասոցիացիան Մոլդովայի գյուղատնտեսության նախարարությունից պահանջում է մարզերում անհապաղ ստեղծել մասնագիտացված հանձնաժողովներ՝ երաշտից տուժած տարածքները բացահայտելու և գյուղատնտեսությունում աղետ հայտարարելու համար։
«Երկրի շատ շրջաններ տուժել են երաշտից։ Ստուգումը պետք է իրականացվի բոլոր շրջաններում, իսկ երաշտից տուժած տարածքներում պետք է աղետ հայտարարվի»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ