Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից

Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Ջոկովիչը մրցեց Իտալիան ներկայացնող, աշխարհի 4-րդ ռակետ Յանիկ Սիներ հետ: Ջոկովիչը զիջեց առաջին երկու սեթերում, սակայն հաղթեց 3-րդ սեթում: Զիջելով նաև 4-րդ սեթում` սերբ թենիսիստը դուրս մնաց պայքարից: 3 ժամից ավելի ձգված մրցախաղում Սիները հաղթեց  1:6, 2:6, 7:6, 3:6  հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում