Հարավային Կորեան հետեւում է ԿԺԴՀ-ի ձմեռային զինավարժանքներին

Հարավային Կորեան հետեւում է ԿԺԴՀ-ի ձմեռային զինավարժանքներին

Կորեայի Հանրապետության իշխանությունները հետեւում են ԿԺԴՀ-ի զինվորականների հերթական ձմեռային վարժանքներին: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) ներկայացուցիչ գնդապետ Կիմ Յուն Նակին:

«Մենք կարծում ենք, որ ԿԺԴՀ-ի զինվորականները ներկայումս անցկացնում են ձմեռային վարժանքեր»,- մեջբերում Է գործակալությունը Շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցչի հայտարարությունը:

Կիմ Յուն Նակը հավելել Է, որ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները սերտորեն փոխգործակցում են եւ ուշադրությամբ հետեւում են համապատասխան գործունեությանը:

Նշվում Է, որ ԿԺԴՀ-ն կանոնավորապես սկսում Է զինավարժանքներ անցկացնել դեկտեմբերին, որոնք շարունակվում են մինչեւ գարնան սկիզբը: Դրանք ներառում են հրետանային հրաձգություններ: Ինչպես նշում Է Yonhap-ը, Կիմ Յուն Նակը հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում