Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի այս տարվա անցկացման ժամկետները

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի այս տարվա անցկացման ժամկետները

Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնը 2024 թվականին տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Ինչպես տեղեկանում ենք կինոփառատոնի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից:

Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ 

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում