Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 28-ին և 29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ին և 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-ին և 30-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Երևանում մարտի 28-ին և 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում