Հայաստանի հավաքականը ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով

Հայաստանի հավաքականը ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր առմամբ 7 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն`  Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ):

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 15-ին, կեզրափակվի 23-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում