Պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին հանդես է եկել «Պետության հարատևության բանաձևը» ելույթով։ Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից։
«Պետական մարմինների ներկայացուցիչների այս համաժողովն առաջինն է Հայաստանի պատմության մեջ։ Համաժողովը ինքն իրենով պետության՝ ՀՀ-ի դերի և նշանակության վերարժևորման արտահայտություն է, մեր ժողովորդի համար պետության ոչ միայն կարևորությունը, այլև կենսականությունն ընդգծելուն ուղղված միջոցառում։ Պետության հանրային ընկալումը մեծապես կախված է պետական մարմինների աշխատողների հանրային ընկալումից. հենց մեր միջոցով է քաղաքացին հարաբերվում իր պետության հետ, և պետության հետ իր հարաբերությունները մեզնից յուրաքանչյուրի հետ իր հարաբերություններն են, մեր հավաքականության հետ իր հարաբերությունները։ Այս համատեքստում պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։ Իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ՝ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ, և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը»,- մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը։


Կարծիքներ