Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ հակաականային ստորաբաժնման ծառայողները, մեծ քանակությամբ նոր տեխնիկա

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Լեռնային Ղրաբաղ են ուղեւորվել միջազգային հակաականային ստորաբաժանումները, հայտնում է РИА Новости-ն:
«ՌԴ օդատիեզերական ուժերի Ан-124, Ил-76 եւ Ту-154 ինքնաթիռներով մերձմոսկովյան Չկալովսկի աերոդրոմից ստորաբաժանումներ, տեխնիկա եւ զենք, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանման շներ են դուրս բերվել՝ ուղեւորվելու համար Լեռնային Ղարաբաղ՝ հատուկ խաղաղապահ գործողությունների մասնակցելու համար»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Երեւան են ժամանել 100 զինծառայողներ, 13 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա՝ ներառյալ Уран-6 հակաականային համակարգեր, զրահամեքենաներ եւ զրահափոխադրիչներ: Ըստ ՌԴ ՊՆ-ի, անձնակազմն ու տեխնիկան ուղեւորվել են Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով եւ տեղ հասնելուն պես անցնելու են սակրավորական աշխատանքների իրականացմանը, ականապատ տարածքների ականազերծմանը Ղարաբաղի տարածքում:
Կարծիքներ