Քաղաքապետի որոշումները ևս կհրապարակվեն նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում

Քաղաքապետի որոշումները ևս կհրապարակվեն նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում

Նոյեմբերի 10-ին հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ գործող օրենքով ավագանու ակտերն ընդունվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

«Առաջարկում ենք, որ քաղաքապետի իրավական ակտերը, ավագանու նորմատիվ անհատական և ներքին իրավական ակտերն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում ներկայացվեն լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով: Միևնույն ժամկետում այն կտեղադրվի նաև քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում: Այսինքն՝ Երևան քաղաքի գրեթե բոլոր իրավական ակտերն ընդունվելուց հետո կհրապարակվեն նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում»,- ասել է Վաչե Տերտերյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում