Արտակ Գրիգորյանը «Փյունիկի» ֆուտբոլիստ է

«Փյունիկը» պայմանագիր է կնքել հայ կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 35-ամյախաղացողը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես հայկական ակումբներում ևզուգահեռ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Արտակը իր նորամուտը ընտրանուկազմում նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին: Ընդհանուր առմամբ, հայ ֆուտբոլիստըհավաքականի կազմում անցկացրել է 52 հանդիպում` հեղինակելով մեկ գոլ ու երկու գոլայինփոխանցում:
Արտակ Գրիգորյանը 5 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, մեկ անգամ էլհաղթել է գավաթի խաղարկությունում, 2 անգամ նվաճել է Հակոբ Տոնոյանի անվանՍուպերգավաթը: Նա Հայաստանի առաջնություններում մասնակցել է 409 հանդիպման, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Նա 21-րդ դարում ներքին մրցաշարերում ամենաշատհանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է:
Հատկանշական է, որ կիսապաշտպանը 2020/21 մրցաշրջանում արժանացել է «մրցաշրջանիլավագույն ֆուտբոլիստ» մրցանակին:
Կարծիքներ