Դպրոցում արցունքաբեր գազ օգտագործած պատանին ներկայացվել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 12։15-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Մուսալեռ գյուղի դպրոցի ութ աշակերտ:
Ժամը 13։30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Մուրացան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էին ընդունվել նույն դպրոցի երկու աշակերտ:
«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 11։50-ի սահմաններում նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է արցունքաբեր գազի բալոնը»,- հայտնեցին ՆԳՆ-ից:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Կարծիքներ