Նոր Նորքի ոստիկանները կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Նոր Նորքի ոստիկանները կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 7-ին Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 26-ամյա Արթուր Ս.-ին, որը Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արթուր Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում