«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Սարգիս Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչվելը:

 

Այս մասին որոշումը ստորագրել է Երևանիք աղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

Ընկերության տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է նույն ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից:

 

Հիշեցնենք՝ օրեր առաջ, Նուբարաշենի աղբավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո, ընկերության տնօրեն Վահե Վարդապետյանն ազատվել էր աշխատանքից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում