Զուրաբիշվիլին վետո է կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ
![Զուրաբիշվիլին վետո է կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ](https://www.freenews.am/uploads/images/image_750x_6648feb9b9441.jpg)
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ:
«Այս օրենքը, ըստ էության, ռուսական օրենք է, որը հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին։ Օրենքը ոչ մի փոփոխության կամ կատարելագործման ենթակա չէ, այն պետք է չեղյալ հայտարարվի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Կարծիքներ