ԱԺ պատվիրակությունը Գերմանիայում ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԱԺ պատվիրակությունը Գերմանիայում ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ֆինանսական, արտաքին և տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի անդամների հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

«Բունդեսթագի Տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի նախագահի տեղակալ Քրիստոֆ Հոֆմանը, հանդես գալով ներածական խոսքով և ողջունելով հյուրերին, նշեց, որ դեռ 1991 թվականից Հայաստանը արևելյան քաղաքականության ակտիվ հետևորդ է, ընդգծեց, որ Հայաստանին ընկալում են որպես գործընկեր։

Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հարյուր հազարից ավել բռնի տեղահանվածների փաստը՝ մտահոգություն հայտնեց, որ խնդիրները լուծվում են ոչ թե խաղաղ, այլ ռազմական ճանապարհով։

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ընդլայնված մեծ կազմով հանդիպման հնարավորության համար, ներկայացրեց ՀՀ-ում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծեց ժողովրդավարական արժեքներին ՀՀ նվիրավածությունը, բարձր գնահատեց Գերմանիայի դրական միջնորդությունն ու ջանքերը, հասցեական հայտարարությունները։

Հանդիպման վերջում պատվիրակության անդամներով, ինչպես նաև գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը պատասխանեցինք Բունդեսթագի պատգամավորների հարցերին»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում