Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 18-ին, ժամը 16։40-ին ահազանգ է ստացել, որ Նոր Արտագերս գյուղի 18-րդ փողոցի վերջնամասում անասնագոմին կից այրվում է անասնակեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 18։00-ին։ Անասանգոմի մոտակայքում այրվել են կցորդիչը և կցորդչի վրա մոտ 600 հակ կուտակած անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում