ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով 66 ծովային հետեւակայնների են հեռացրել

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով 66 ծովային հետեւակայնների են հեռացրել

ԱՄՆ-ի ծովային հետեւազորի կորպուսն անցյալ շաբաթ 66 հետեւակայնների Է  հեռացրել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար: Այդ մասին, հաղորդել Է ABC News-ը:

«Արագությունը, որով հիվանդությունը մարդկանց շրջանում փոխանցվում Է, մեծացնում Է ռիսկը մեր ծովային հետեւակայնների եւ ծովային հետեւազորի կորպուսի ներկայացուցչության համար»,-ասվում Է Ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:

Ծովային հետեւազորի կորպուսը նաեւ մերժել Է կրոնական հողի վրա պատվաստումից ազատվելու վերաբերյալ բոլոր խնդրանքները: Ծովային հետեւակայնների պատվաստման մակարդակը ամենացածրն Է ԱՄՆ-ի զինծառայողների շրջանում: ԱՄՆ-ի ռազմա-ծովային նավատորմում, ռազմա-օդային ուժերում եւ բանակում զինվորականների 98 տոկոսը ստացել Է գոնե մեկ պատվաստանյութ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում