Գվատեմալայի նախագահի պատվիրակության գնդակոծության ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է

Մի քանի մարդ վիրավորվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հուեհեթենանգո դեպարտամենտում Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեիի պատվիրակության վրա հրազենային հարձակման հետևանքով։ Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Sonora ռադիոկայանը:
Նրա խոսքով՝ երկրի ղեկավարը չի տուժել։ Նշվում է, որ պատվիրակությունը հսկող զինվորականները վիրավորել են հարձակվողներից մեկին։ Նախնական տվյալներով՝ նա Մեքսիկայի քաղաքացի է։
Ռադիոկայանը նշում է, որ հարձակվողներից մի քանիսը փախել են Մեքսիկայի տարածք։ Հարևան երկրի զինվորականները ձերբակալել են առնվազն չորս գվատեմալացիների։
Կարծիքներ