Ոսկանյան․ Հաշվի առնելով, որ առաջին խաղն էր, շատ կարևոր էր դրական արդյունքի հասնելը

Ոսկանյան․ Հաշվի առնելով, որ առաջին խաղն էր, շատ կարևոր էր դրական արդյունքի հասնելը

«Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խոսել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Նախ՝ բոլորիս շնորհավորում եմ առաջնության վերսկսման կապակցությամբ։ Հաշվի առնելով, որ առաջին խաղն էր, շատ կարևոր էր դրական արդյունքի հասնելը։ Կար մի փոքր լարվածություն։ Իմ կարծիքով՝ առաջին խաղակեսում ստեղծած գոլային պահերը շատ էին և ցանկությունն էլ էր շատ գոլ խփելու, բայց չստացվեց։

Երկրորդ կեսում գոլ խփեցին, բնականաբար, արդեն մի քիչ ավելի խորը պաշտպանություն էինք տանում։ Մրցակցին էլ բավական ռեալ պահ ուներ։ Շնորհավորում եմ մեր տղաներին և երկրպագուներին»,- ասել է Ոսկանյանը հետխաղային ասուլիսի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում