ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը խոսել է Մոսկվա այցելելու ցանկության մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը խոսել է Մոսկվա այցելելու ցանկության մասին

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն ասել է, որ կցանկանար գնալ Մոսկվա։

«Առաջին հերթին կցանկանայի նայել մոսկովյան ձյանը: Անձամբ ես կարոտում եմ Մոսկվան համաճարակի այս շրջանում, որը սահմանափակում է ճանապարհորդությունների, անձնական հանդիպումների հնարավորությունը և ինչ-որ չափով հեռացնում է մեզ միմյանցից», - ասել է Օդրի Ազուլեն ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ հարցազրույցի ժամանակ։

Ազուլեն նաև նախատեսում է մասնակցել Մշակութային ժառանգության համաշխարհային կոմիտեի նիստին, որը կկայանա հաջորդ ամառ Կազանում։ 

«Ռուսաստանը նախաձեռնել է Պատմական մշակութային ժառանգության համաշխարհային կոմիտեի առաջիկա նիստը, որը կանցկացվի այս ամառ Կազանում: Ես շատ ուրախ եմ դրա համար, քանի որ դա ինձ թույլ կտա ևս մեկ անգամ այցելել այս քաղաքը, որը նույնպես ներառված է 2018թ. Համաշխարհային ժառանգության ցուցակում»,- ասել է Ազուլեն։ Նրա խոսքով, դա կլինի մեծ հանդիպում՝ նվիրված համաշխարհային ժառանգության խնդիրներին։

Նա նաև շնորհավորել է բոլոր ռուսաստանցիներին գալիք Ամանորի տոների կապակցությամբ։

«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի ժողովրդին, իմ ընկերներին և նրանց, ում հետ ծանոթ չեմ: Ցանկանում եմ ձեզ բարի տոն մաղթել»,- ասել է Ազուլեն՝ դիմելով ռուսներին:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում