Ալեն Դելոն. ես հեռանում եմ կյանքից առանց ափսոսանքի…

Ալեն Դելոն. ես հեռանում եմ կյանքից առանց ափսոսանքի…

Ֆրանսիական Paris Match ամսագրում հայտնված հարցազրույցում 82-ամյա Ալեն Դելոնն ամփոփում է իր կյանքն ու կարիերան։ Նախկին նախագահի նախկին ուղեկիցը՝ Վալերի Տրիերվեյլերը, ով զրուցել է դերասանի հետ, այս հանդիպումն անվանել է «Ես՝ Դելոն. իմ կյանքի հարցազրույցը»։

«Ես ատում եմ այս մարդկանց։ Ամեն ինչ կեղծ է, ամեն ինչ կեղծ է: Հարգանքն այլևս չկա, ոչ ոք չի կատարում իր խոստումները. Միայն փողն է կարևոր: Ամեն օր՝ առավոտից երեկո, միայն հանցագործությունների մասին ենք լսում։ Գիտեմ, որ առանց ափսոսանքի գնալու եմ այս աշխարհից»,- ասել է դերասանը։

Հարցազրույցը հայտնվել է մեծ արտիստի կարիերայի 60-ամյակին նվիրված հատուկ համարում։ Հիշելով իր կյանքը, իր դերերը, ընկերներն ու ընտանիքը՝ Դելոնը բացատրում է այսօրվա իրականությունից իր մերժումը. «Կյանքն ինձ ավելին ոչինչ չի բերում: Ես ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ զգացել եմ։ Բայց ամենակարևորը, ես ատում եմ այս դարաշրջանը, դա ինձ հիվանդացնում է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում