Կամչատկայի մոտակայքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայի մոտակայքում, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունից։
Երկրաշարժը տեղի է ունեցել 66,6 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիկոլսկոյե գյուղից 180 կմ հարավ-արևելք։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները բնակավայրերում չեն զգացվել։
Բնակչությունից քաղաքային շրջանների դիսպետչերական ծառայություն ահազանգեր չեն ստացվել։
Կարծիքներ