Քաղաքացիների պնդմամբ՝ Էրեբունիում պայթյունի հեղինակը հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և հնարավոր է՝ տուժածներ լինեն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու իրավապահները, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, որը միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Կայքը հայտնում, է, որ այս պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում փլատակներում՝ պարզելու համար՝ արդյոք քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունին, հայտնել էր, որ այն եղել է Նոր Արեշ 27 փողոց, տուն 3 հասցեում: Ըստ նրա՝ հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է։
Կարծիքներ