Աբովյանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. ինչ խախտումներ են հայտնաբերվել

Աբովյանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. ինչ խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մայրանուշ Մկրտչյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Կոտայքի մարզ, ք. Աբովյան)։ Այս մասին տեղեկացրել է տեսչական մարմինը:

 

Մասնավորապես՝

արտադրական շինություններում, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, բնական և մեխանիկական օդափոխության միջոցների քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,

շինությունների պատերը, առաստաղը և հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում