Հայտնի են Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից անձանց նկատմամբ սահմանված խափանման միջոցները
Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 անձանցից մեկի՝ երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը: Նա ազատ է արձակվել:
Վերջինս դատարանի բակում ասել է, որ լավ է, իր հետ լավ են վերաբերվել, ու այլ հարցերի պատասխանելու ցանկություն չունի։
Նույն խափանման միջոցն է սահմանվել նաև ձերբակալվածներից Գևորգ Գևորգյանի նկատմամբ:
Միքայել Մինասյանի երկվորյակ եղբորը՝ Դավիթ Մինասյանին, կալանքի միջնորդություն է ներկայացվել: Նրան տեղափոխել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի Կենտրոն նստավայր։


Կարծիքներ