Կոմիտասի «Yerevan City» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել սննդի կետերից մեկում

Կոմիտասի «Yerevan City» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել սննդի կետերից մեկում

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում