Փաշինյանն ու Ալիևն Անկարայում կարճատև զրույց են ունեցել

Փաշինյանն ու Ալիևն Անկարայում կարճատև զրույց են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել Անկարայում Թուրքիայի նորընտիր ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ, կուլուարներում:

Այս մասին հայտնում է CNN Türk-ը։

«Արարողության շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել, որոնց կողքին ներկա է եղել Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը»,- նշել է լրատվամիջոցը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարը։

Նշենք, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա վերջին գրեթե 15 տարվա ընթացքում։ Մինչ այդ, Սերժ Սարգսյանը 2009 թվականի հոկտեմբերին էր այցելել հարևան հանրապետություն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում