Գործարկվելու է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շչակը

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 1-ի ժամը 16:00-ին անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ուսումնավարժանք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է համալսարանի շչակը։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ