Սահմանազատման արդյունքում խրամատները կփոխարինվեն պետական սահմանով, զինված ուժերը՝ սահմանապահներով

Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման:
Նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:
Սահմանազատումից հետո ողջամիտ ժամանակահատվածում չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին։
Սահմանազատման արդյունքում Հայաստանի որեւէ գյուղ չի զրկվում ճանապարհից։
Ստացվում է, որ նշված 4 գյուղերի հատվածում այսուհետև խրամատներին կփոխարի պետական սահմանը, իսկ 2 կողմերի զինված ուժերին կփոխարինեն սահմանապահները։
Կարծիքներ