Վարչապետի օգնական Իսախանյանը գործուղվում է Արցախ

Վարչապետի օգնական Իսախանյանը գործուղվում է Արցախ

Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը 2021 թվականի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ կգործուղվի  Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Համաձայն  որոշման՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում  վարչապետի աշխատակազմ կներկայացվի  գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում