«Մինդուլ» թայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 120 չվերթ է չեղարկվել

Ճապոնական Japan Airlines (JAL) և All Nippon Airways (ANA) ավիաընկերությունների առնվազն 126 չվերթներ չեղարկվել են ուրբաթ օրը Տոկիոյի Հանեդա օդանավակայանում՝ «Մինդուլ» թայֆունի պատճառով: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է օդանավակայանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Տոկիոյի ծոցում լաստանավերի սպասարկումը դադարեցվել է: Մայրաքաղաքի և կենտրոնական Նագոյա քաղաքի միջև ընկած արագընթաց մայրուղու մի քանի առափնյա հատվածներ արգելափակված են:
«Մինդուլ» թայֆունը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Տոկիոյից հարավ-արևելք և շարժվում է հյուսիս-արևելք Հոնսյու կղզու երկայնքով: Ցիկլոնի կենտրոնական մասում քամու արագությունը 45 մ/վ է:
Կարծիքներ