Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» բարձրագույն պետական շքանշանով. կստորագրվի պատմական փաստաթուղթ

Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» բարձրագույն պետական շքանշանով. կստորագրվի պատմական փաստաթուղթ

Տոկաևը Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» բարձրագույն պետական շքանշանով։

Մինչ այդ, բանակցությունների ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ կստորագրվի պատմական փաստաթուղթ, որը Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։

Տոկաևը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ղազախստան այցելելու համար՝ նշելով, որ այցն ունի առանձնահատուկ և պատմական կարևորություն:

«Մեծարգո՛ պարոն վարչապետ, դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ, հեռատես առաջնորդ և քաղաքական գործիչ:

Հաշվի առնելով ձեր դերը՝ այսօր ես մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով եմ պարգևատրել: Այս քայլը նշան է մեր երկրների միջև բարեկամության, ինչպես նաև վկայում է այն մասին, որ մենք ձգտում ենք հետագայում նույնպես խորացնել մեր փոխադարձ կապերը»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Նշենք՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում