Ինչպես միշտ եկեղեցականներն ուզում են տիեզերական կեղծիքի մասնակից դարձնել մտավորականությանը. Հարությունյան

Ինչպես միշտ եկեղեցականներն ուզում են տիեզերական կեղծիքի մասնակից դարձնել մտավորականությանը. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայր Ասողիկի հայտարարությանը:

«Կտրիճ Ներսիսյանի ամենասիրելի հայրերից մեկը՝ Հայր Ասողիկը, դիմել է մտավորականներին՝ կոչ անելով գալ և փրկել կաթողիկոսի աթոռին նստած մարդուն:

Ինչպես միշտ գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական ԿԵՂԾԻՔԻ մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը:

Եվ սա ահավոր է: Իրենք հրաժարվում են պատասխանել հարցին՝ Կտրիճ Ներսիսյանը ունի՞ երեխա/երեխաներ, թե՞ ոչ, բայց մյուսներին կոչ են անում՝ եկե՛ք միասին պաշտպանենք կեղծիքը:

Սա հերթական աղետն է»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում