Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս ու Հայաստանը. Փաշինյան

Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում են հայերը, Հայաստանի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում՝
«Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետությունը: Նրանք իրենց պետականության և հանրային հարաբերությունների ընկալումն ընկալում են Հայաստանից ստացվող, Հայաստանից մղվող ազդեցությունների վրա. ինչպես է Հայաստանն իրենց վրա ազդում, ինչպես են և Հայաստանը, և Հայաստանի ընկալումներն ազդում իրենց ընկալումների վրա»,-ասել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ սա փոխադարձ պրոցես է:
Կարծիքներ