Եթերում հայհոյող ու սպառնացող փնթիներին իրենց Սերժի ժամանակ զուգարաններում կծեծեին ու կթաղեին. Չախոյան

Եթերում հայհոյող ու սպառնացող փնթիներին իրենց Սերժի ժամանակ զուգարաններում կծեծեին ու կթաղեին. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալություններին:

«Եթերում հայհոյող/սպառնացող փնթիներին իրենց Սերժի ժամանակ զուգարաններում կծեծեին ու կթաղեին։ Բայց Սերժի ժամանակները անցել են, մենք իրավական պետություն ենք, որտեղ ամեն մարդ օրենքի առաջ պետք է պատասխան տա ասածի ու արածի համար։

Հիմա էդ հայհոյող/սպառնացող փնթիները թող փառք տան, որ Սերժի ժամանակները անցել են ու օրենքով են պատասխան տալու»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում