Այսօր սուտ լուրեր տարածող նույն լրատվամիջոցների համար ամբողջ տարին է Ապրիլի 1. Չախոյան

Այսօր սուտ լուրեր տարածող նույն լրատվամիջոցների համար ամբողջ տարին է Ապրիլի 1. Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը։

Հատկանշական է, որ սուտ լուրերը տարածող նույն լրատվամիջոցների համար ամբողջ տարին է Ապրիլի 1։

Նմանօրինակ հրապարակումներին խնդրում եմ լուրջ չվերաբերվել, բարձր տրամադրություն բոլորիս և շնորհավոր Ապրիլի 1»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում