Շուրջ 300 արցախցի երեխաներ մեկնել են կախարդական ճամփորդության. Երևանի քաղաքապետարան

Շուրջ 300 արցախցի երեխաներ մեկնել են կախարդական ճամփորդության. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շուրջ 300 արցախցի, նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երևանաբնակ ընտանիքների երեխաներ, բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական ճամփորդության:

Ամանորյա բարեմաղթանքներով՝ երեխաներին ուղեկցել և ճանապարհել է Երևանի
քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Շուրջ 2,5 ժամ ուղևորության ընթացքում մանուկները հեքիաթային կերպարների ու
ձմեռ պապի հետ խաղացել են, զվարճացել և ջերմ հուշերի նոթատետրը ավելացրել
ևս մեկ անմոռանալի օրով:

Երեխաների ուրախ ժամանցը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի
աջակցությամբ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում