Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունի. Պապիկյան

Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ որևէ նկրտում չունի և որևէ տարածքային պահանջ չունի:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով՝ Հայաստանին մեղադրում են զենքեր գնելու, հարձակման պատրաստվելու մեջ, հարցադրմանը:
«Բնականաբար մեր Զինված ուժերի նպատակը և առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Սա է այն կոնցեպտը, որը դրված է մեր բանակի հիմքում»,- ասաց նախարարը:
Կարծիքներ