Սա առաջին նման դեպքը չէր, ոչ էլ, ցավոք, վերջինը կլինի. Հակոբ Արշակյան

Սա առաջին նման դեպքը չէր, ոչ էլ, ցավոք, վերջինը կլինի. Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանը գրել է.

Դիմացի բեռնատարի վարորդն իր ծխախոտի մնացորդը ցած նետեց։ Դեռ կարմիր լույս էր, և ես իջա մեքենայից, վերցրի մնացորդը, թխկացրի վարորդի դուռը (քանի որ շատ վերև էր և չէր տեսնում ինձ), ժպտալով ցույց տվեցի նրա սիգարետի մնացորդը, ասացի, որ վերցնում եմ, և բարի ճանապարհ մաղթելով, վերադարձա դեպի իմ մեքենան։

Հետևիցս ձայն տվեց և ասաց․ «Ներողություն եմ խնդրում, հազար անգամ ներողություն»։ Ձեռքով հրաժեշտ տվեցի՝ ասելով, որ կարիք չկա։

Հաջորդ խաչմերուկին մի մեքենա մեր կողքին կանգնեց, պատուհանն իջեցրեց ու բարկացած գոռաց, որ նմաններին պետք է տուգանել, պատժել , անգամ՝ «գնդակահարել»։

Պատասխանեցի․ «Նա ներողություն խնդրեց։ Եվ ես հավատում եմ, որ այլևս չի աղտոտի»։

Սա առաջին նման դեպքը չէր, ոչ էլ, ցավոք, վերջինը կլինի։ Մենք բոլորս սխալական ենք։ Դատավորի ու մեղադրողի դիրքից խոսելը շատ հեշտ է։

Պատասխանատուի, կարեկցողի, հոգատարի դիրքում գույներն այլ են, տրամադրությունն այլ է։ Երջանկությունն այնտեղ է։

---

Նկարը ստեղծվել է արհեստական բանականության օգնությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում