Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի. Չավուշօղլու

Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գարծընթացին՝ ընդգծելով, որ Թուրքիան դրական է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր։ Կողմերն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նման շարունակության դեպքում շուտով կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար։

Ըստ Չավուշօղլու, եթե Հայաստանը դրական արձագանքի, ապա պայմանագիրը հնարավոր է կնքվի: Այս պարագայում, Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում