«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա (Նանա) Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
ԿԸՀ արձանագրությամբ՝ Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ փոխել է որոշումը և ավագանու անդամի մանդատը վայր չի դնի: Նա նաև հայտնել էր, թե Վարդան Ղուկասյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ, իրեն կանգնեցրել է փաստի առաջ՝ «կա՛մ դառնում է անկախ ավագանի, կա՛մ դնում մանդատդ»։
Կարծիքներ