Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը՝ «ՖրիՆյուզ» հեռուստաընկերության «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդաշարի կապակցությամբ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը՝ «ՖրիՆյուզ» հեռուստաընկերության «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդաշարի կապակցությամբ

 

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը «ՖրիՆյուզ» հեռուստաընկերության «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդաշարի 25.03.2025թ․ թողարկման ընթացքում հնչած մի շարք արտահայտություններին վերաբերող՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դիմումի կապակցությամբ։

Ա․ ՓԱՍՏԵՐ

1. 2025թ․ մարտի 28-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ

մարմին է դիմել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

Մեջբերելով «ՖրիՆուզ» հեռուստաընկերության «Ազատ շփում Գնել

Սարգսյանի հետ» հաղորդման 2025թ․ մարտի 25-ի թողարկման 18։19։11 -

18։27։21 ընկած հատվածին վերաբերող սղագրությունը՝ ՀՌՀ-ն Դիտորդ

մարմնին խնդրել է դիրքորոշում հայտնել դրա վերաբերյալ։

Դիմումատուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ

հաղորդումը եթեր է հեռարձակվել 2025թ․ մարտի 30-ին նախատեսված`

Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական

քարոզչության շրջանում։

2. Ուսումնասիրելով ներկայացված սղագրությունը՝ Դիտորդ մարմինն

առանձնացրել է մի շարք արտահայտություններ ու ձեւակերպումներ,

որոնք կարող էին գրավել դիմումատուի ուշադրությունը եւ

լրագրողական էթիկայի տեսանկյունից խնդրահարույց համարվել։

Դրանցից են, օրինակ, հետեւյալները․

«Ինչքան հանցագործ ուժեր կան դուրս են եկել, իրանց քրեական

ենթամշակույթներն են տարածում։ Էն մեկը, առհասարակ, [ասում է՝] ով

նրան ընտրի՝ թուրք ա, ով նրան ընտրի՝ դա․․․ Տո դու ո՞վ ես․․․

Սահմանադրության վրա թքած ունեք, ես էդ եմ ասում, որովհետեւ , ըստ

Սահմանադրության, քաղաքացին ունի կարծիք ունենալու իրավունք,

բացեք՝ կարդացեք»։

« ․․․Ձեր քաղաքական ողջ թիմը, ծայրից ծայր, Սերժից, Քոչարյանից

մինչ եւ ձեր չգիտեմ ինչերը՝ մանկլավիկները , որ գոնե մի անգամ

Սահմանադրություն կարդացած լինեիք կամ կես տոկոսով հարգանք

ունենայիք Սահմանադրության հանդեպ, հասարակության հետ էդպես

չէիք շփվի, քաղաքացու հետ։ Ի՞նչ ա նշանակում՝ «ով էսինչին ընտրի՝

թուրք ա»։ Դուրներդ կգա՞, որ հիմի ասենք․ «Ով ձեզ ընտրի՝ թուր ք ա», ընդ

որում, ունենք ահագին ապացույցներ, որ ընտեղ՝ ձեր մեջ, թուրքեր էլկան, Սարիկն էլ դեռ ասում էր, որ բան ա․․․ Իմիջիայլոց, Սարիկին էլ

ասեմ հետ եւ յալը, երբ որ մի բան ասում եք, մինչ եւ վերջ ասեք, ի՞նչ ա

նշանակում «Քաղաքական ուժերից մեկի առաջին համարը թուրքական

կացության քարտ ունի, բայց անունը դեռ չեմ ասի»։ Ասե՛ք, ո՞նց չեք ասի,

որ ընտրությունների վրա կարող ա ազդի դա, խի՞ եք մարդկանց

մոլորեցնում, մարդիկ, կարող ա, մոլորված գնան ընտրեն հենց այդ

մարդուն, ի՞նչ անեն բա, չգիտեն»։

Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական

սկզբունքների կանոնագիր

Խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`

1.4. Փաստերի եւ տեղեկությունների շարադրանքը հստակ

սահմանազատել կարծիքներից, վերլուծություններից եւ

մեկնաբանություններից,

5.2. Որեւէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ

անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ

լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության

խոսքը։

7.1. Բոլոր կուսակցությունների եւ թեկնածուների նկատմամբ լինել

հանդուրժող։

7.2. Չվիրավորել թեկնածուների անձը, չծաղրել նրանց հայացքներն ու

տեսակետները։

7.6. Հեռարձակվող լրատվամիջոցները պետք է ձեռնպահ մնան որեւէ

կոնկրետ թեկնածուի կամ կուսակցության աջակցելուց, տպագիր եւ

առցանց լրատվամիջոցները նման մտադրություն ունենալու դեպքում

այդ մասին նախապես եւ հստակ հայտարարեն:

II․ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ

4.6. Տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողների

գործունեությանը վերաբերող էթիկական խնդիրների առնչությամբ

պատշաճ դիմող է ճանաչվում Հեռուստատեսության եւ ռադիոյի

հանձնաժողովը («Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի առումով)՝

որպես ոլորտը կարգավորող պետական մարմին, որը լիազորված է նաեւ

հետեւելու այդ ԶԼՄ-ների մասնագիտական էթիկայի նորմերի

պահպանմանը։ ՀՌՀ-ից ստացված դիմումները քննվում են գործող

ընթացակարգով, ինչի արդյունքում, եթե վեճը վերաբերում է

Կանոնագիրը ստորագրած հեռուստաընկերությանը կամ

ռադիոընկերությանը, ԴՄ-ն տրամադրում է եզրակացություն, իսկ մյուս

դեպքերում՝ փորձագիտական կարծիք, կամ հանդես է գալիս

հայտարարությամբ։

5․6․ Ինքնակարգավորման նախաձեռնության անդամները, Հայաստանի

լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների

կանոնագրով ստանձնած պարտավորության համաձայն, Կանոնագրի

խախտումների վերաբերյալ Դիտորդ մարմնի եզրակացության՝

խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների

պետք է հրապարակեն իրենց լրատվամիջոցում եւ այդ մասին

տեղեկացնեն ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը:Գ․ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

՝

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը

• քննելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի`

«Ֆրինյուզ» ՀԸ «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդաշարի

2025թ․ մարտի 25-ի թողարկման խնդրահարույց մասերին

վերաբերող դիմումը,

• հաշվի առնելով 2024-ի մայիսի 18-ին ԴՄ կողմից նույն

հեռուստաընկերության նույն հաղորդաշարի վերաբերյալ նույն

դիմումատուի ուղարկած նմանատիպ բողոքի կապակցությամբ

արված եզրակացությունը՝

արձանագրում է, որ

• «Ազատ շփում Գնել Սարգսյանի» հետ հաղորդման՝ խնդրո առարկա

թողարկման մեջ հաղորդավարը կիրառել է հաղորդաշարի ժանրից

բխող սուր քննադատական խոսք՝ անթաքույց կերպով ի ցույց

դնելով Գյումրիում մարտի 30-ին նախատեսված ավագանու

ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկի հանդեպ իր

դրական եւ, համապատասխանաբար, մյուս ուժերի

ներկայացուցիչների հանդեպ իր բացասական (քննադատական)

վերաբերմունքը։ Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների

էթիկական սկզբունքների Կանոնագրի 7.6. կետը

պարտավորեցնում է այն ստորագրած հեռարձակող

լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ նախընտրական շրջանում

որեւէ կոնկրետ թեկնածուի կամ կուսակցության աջակցելուց:

«ՖրիՆյուզ» հեռուստաընկերությունն, այսպիսով, խախտել է

Կանոնագրի նշված կետի պահանջը։ Նույն կերպ խախտվել են

թեկնածուների նկատմամբ հանդուրժող լինելուն վերաբերող

դրույթները։

• Լրատվամիջոցի նույն հաղորդաշարին վերաբերող նախորդ

նմանատիպ բողոքի առնչությամբ արված եզրակացությունից հետո

նկատվում է հաղորդավարի վարքագծի որոշակի փոփոխություն,

մասնավորապես, նկատելիորեն նվազել են ագրեսիվ

տոնայնությունն ու ատելության խոսքին սահմանակցող

բովանդակությունը, թեպետեւ, առանձին դեպքերում

շարունակվում է «ընդդիմախոսներին» ուղղված կոշտ

բառապաշարի կիրառությունը։

՝

Վերոնշյալի առումով

Դիտորդ մարմինը «ՖրիՆյուզ»

հեռուստաընկերությանը հորդորում է․

• հատկապես նախընտրական շրջանում զերծ մնալ

ընտրություններին մասնակցող թեկնածուների հասցեին դրական

կամ բացասական վերաբերմունք արտահայտելուց,

նախասիրություններ ունենալու դեպքում՝ լսարանին պատշաճ

կերպով տեղեկացնել դրանց մասին, չփորձել քաղաքականապես

կողմնակալ դիրքորոշումը ներկայացնել որպես անաչառ

վերլուծություն։• Բացառել ազգային կամ այլ հիմքով խտրականության դրսեւորումը

կամ կարծրատիպերի շահագործումը, անգամ եթե դա արվում է ի

պատասխան այլոց խոսքի (…դուրներդ կգա՞, որ հիմի ասենք․ ով

ձեզ ընտրի՝ թուրք ա», եւ այլն ), քաղաքական բանավեճի ժամանակ

թեկուզ հեռակա կարգով ընդդիմախոսին հակադարձելիս

չավելացնել անհանդուրժողականության չափաբաժինը։

Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ Ինքնակարգավորման

նախաձեռնության անդամները (որպիսին նաեւ «ՖրիՆյուզ»

հեռուստաընկերությունն է), ստանձնած պարտավորության համաձայն,

Կանոնագրի խախտումների վերաբերյալ Դիտորդ մարմնի

եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածները պետք է առանց

մեկնաբանությունների հրապարակեն իրենց լրատվամիջոցում եւ այդ

մասին տեղեկացնեն ԴՄ համակարգողին՝ կցելով հրապարակման

հղումը:

Ընդունվել է 2025 թ. մայիսի 13-ին,

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի հանձնաժողովի

նախագահ

Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ

Ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի

պրոֆեսոր

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձ եւ ավորել են

Ի նքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները,

որոնք այս պահին 91 -ն ե ն: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի

լրատվամիջոցների եւ լր ագրողների էթիկական սկզբունքների

Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-

ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնության

համաժողովում, 2024 թվականի մայիսի 18- ի ն

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում