Mercedes-ը բախվել է ավտովթար ձևակերպող պարեկի ավտոմեքենային, վերջինն էլ՝ ավտոբուսին

Հունվարի 22-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի վայրում ճանապարհատրանսպորտային պատահարը սպասարկող պարեկների կայանած ծառայողական ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկային ավտոմեքենան էլ բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսին։
Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:
Կարծիքներ