Դատարանը 3 ամսով երկարացրել է Գալստանյանի կալանքի ժամկետը
Վազգեն Գալստանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ որոշել է երեք ամիս ժամկետով երկարացնել նրա կալանքի ժամկետը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը: Վերջինս, դատարանի որոշմամբ, կալանավորված է այս տարվա հունիսի 26-ից:


Կարծիքներ